Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:49

Արշակ Կարապետյանին Մոսկվայում բերման են ենթարկել, այնուհետ կիրառել բացակայելու արգելքը

Արշակ Կարապետյանին Մոսկվայում բերման են ենթարկել, այնուհետ կիրառել բացակայելու արգելքը

ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հաստատել է Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի բերման ենթարկվելու մասին լուրը: ՆԳՆ խոսնակը, միևնույն ժամանակ, տեղեկացրել է, որ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Կարապետյանին բերման ենթարկելու մասին դեկտեմբերի 30-ին հայտնել էր 112 Telegram-յան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից»,- հավելել է խոսնակը։

Նա տեղեկացրել է, որ Կարապետյանը դեկտեմբերի 5-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն կողմից հետախուզվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մաս (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով-խմբ․), 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4 տարի ժամկետով), 38-308-րդ հոդվածի 1-ին մասի և 38-375-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (պաշտոնեական լիազորությունները , իշխանությունը չարաշահելը, իշխանազանցության կամ իշխանության անգործության հանցակցություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով): Սարգսյանը նշել է, որ Կարապետյանի նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում:

2023 թվականի հոկտեմբերի 4-ին Կարապետյանը հայտարարել էր քաղաքական գործունեություն սկսելու և քաղաքական շարժում ստեղծելու մասին։

Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել էր 2021 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր։ Նա նախկինում զբաղեցրել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի, վարչապետի խորհրդականի, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի և Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+