Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:40

Նոյեմբերյանում խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ ձերբակալվել է 5 անձ․ ՔԿ

Նոյեմբերյանում խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ ձերբակալվել է 5 անձ․ ՔԿ

Նոյեմբերյանում տեղի ունեցած խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ ձերբակալվել է 5 անձ, հայտնել է ՔԿ-ն։

Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Նոյեմբերյանի «Հովնար» խանութի առջև մի խումբ անձինք ճանապարհ են փակել։

54-ամյա և 31-ամյա երկու տղամարդիկ ցանկացել են անցնել ճանապարհի այդ հատվածով, սակայն նրանց ազատ տեղաշարժը խոչընդոտվել է, ծագել է վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերոնշյալ երկու անձանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նույն օրը՝ ժամը 12:10-ի սահմաններում, ևս մեկ անձ «ՈՒԱԶ»-ով փորձել է անցնել այդ ճանապարհահատվածով, սակայն  անձինք խոչընդոտել են ավտոմեքենայի ընթացքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել, և դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձինք ձեռքերով և փայտերով հարվածներ են հասցրել վերոնշյալ տղամարդու ավտոմեքենային: Վնասվածք է ստացել մեկ այլ անձ, ով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերով (Ֆիզիկական ներգործություն` մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ֆիզիկական ներգործություն` մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով), 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խուլիգանական դրդուղմներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով) և 297-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։

Նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, 54-ամյա անձը 50-ամյա տղամարդու և մի շարք այլ անձանց հետ քաղաքի կենտրոնական հատվածում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ընթացքում հայհոյանքներ է հնչեցրել 69-ամյա մի տղամարդու հասցեին, իսկ 50-ամյա անձը ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նշված դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի (Ֆիզիկական ներգործությունը խուլիգանական դրդումներով` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+