• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 14:31
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ԱՄՆ քաղաքացին Հայաստանում սպանել է ռուս ընկերուհուն․մարմինը գտել են հոշոտված․ ՔԿ

Իրավունք,
19 Հունիս 2023 17:51
ShareShareShare
Քննչական կոմիտեին 200 մլն դրամ կփոխանցվի
telegram

Հունիսի 6-ին՝ ժամը 14:30-ին, ՌԴ քաղաքացի կինը ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ դուստրը՝ 1999թ․ ծնված ՌԴ քաղաքացի Ելենա Սերգեևան, հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է ՀՀ, հանդիպել իր ծանոթ տղամարդուն և մինչ օրս դստեր մասին տեղեկություն չունի: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնել է ՔԿ-ն։

Հունիսի 15-ին՝ ժամը 13:55-ի սահմաններում, Դիլիջան-Երևան ավտոմայրուղու 2-րդ ոլորանի անտառային հատվածում հայտնաբերվել է Ե.Սերգեևայի դին՝ մերկ և մասամբ հոշոտված վիճակում: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ: Կատարվել է դիակի ճանաչում՝ մոր մասնակցությամբ: Որոշում է կայացվել՝ վերջինիս մահացած տուժողի փոխարեն տուժող ճանաչելու մասին: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նախնական ուսումնասիրության համաձայն՝ Ե․Սերգեևայի մահը վրա է հասել գանգուղեղային տրավմայի հետևանքով:

Սևան-Դիլիջան-Վանաձոր ճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերվել են Ե․Սերգեևայի և տղամարդու պատկանող հագուստներ՝ արնանման հետքերով։ Հարցաքննվել են մի շարք անձինք։ Առգրավվել և զննվել են «Զվարթնոց» օդանավակայանում և այլ վայրերում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ե․Սերգեևան Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 2023թ․ հունիսի 4-ին։

Վերջինս թե՛ ՌԴ և թե՛ ՀՀ տարածքում որևէ մեկի հետ չի ունեցել թշնամական փոխհարաբերություններ, սակայն կապերը խզելուց հետո լարված փոխհարաբերությունների մեջ է եղել ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ․-ի հետ։

Պարզվել է նաև, որ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո Ե.Սերգեևան օդանավակայանի տարածքից հեռացել է «Տոյոտա» մակնիշի՝ Վրաստանի պետհամարանիշի ավտոմեքենայով, որի վարորդը հանդիսացել է 1989թ․ ծնված ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ.-ն:

Ե․Սերգեևայի սպանությունն առերևույթ կատարել է ԱՄՆ քաղաքացի հանդսացող սույն անձնավորությունը, իսկ պատճառը հանդիսացել են խանդը և անձնական լարված փոխհարաբերությունները։

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ․-ն 2019թ․ ՌԴ Մոսկվա քաղաքում ծանոթացել է Ե․Սերգեևայի հետ, ում հետ շփվել է մինչև 2020թ․ մայիս ամիսը, որից հետո նրանք բաժանվել են։ Բաժանման պատճառ է հանդիսացել Ռ.Տ․-ի կողմից հաճախակի խանդի տեսարանների ստեղծումը, պարբերաբար Ե․Սերգեևայի տեղաշարժը վերահսկելու փորձերը: Ռ․Տ․-ն, չկարողանալով համակերպվել Ե․Սերգեևայից բաժանվելու հանգամանքի հետ, պարբերաբար իրենց հարաբերությունները վերականգնելու փորձեր է կատարել, սակայն նրանից մերժում է ստացել։ Տարբեր եղանակներով նա անհանգստություն է պատճառել աղջկան, սպառնալիքներ հնչեցրել վերջինիս հասցեին, նրա վերաբերյալ տարածել արատավորող տվյալներ։ Իսկ երբ իմացել է, որ Ե․Սերգեևան սկսել է ընկերություն անել այլ տղամարդու հետ, սկսել է նաև նրան վնասելու սպառնալիքներ հնչեցնել:

Իրենց միջև հարաբերությունները վերջնականապես պարզաբանելու և դադարեցնելու նպա­տակով Ե․Սերգեևան համաձայնել է վերջին անգամ հանդիպել Ռ․Տ.-ի հետ: Պայմանավորվել են 2023թ․ հունիսի 4-ին հանդիպել ՀՀ Երևան քաղաքում, ինչի համար Ե․Սերգեևան 2023թ․ մայիսի 16-ին հանդիպման օրվա ամսաթվով և նույն օրվա հետադարձ ուղղությունով Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմս է գնել և նշված օրը, ժամը 12:55-ին, SU 1860 չվերթով Մոսկվայից ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Ռ․Տ․-ն, չհամակերպվելով նրա՝ այլ ընկեր ունենալու փաստի հետ, վերջին անգամ Ե․Սերգեևայի հետ հանդիպելու պատրվակով և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում վարձակալել է «Տոյոտա» մակնիշի սև գույնի ամենագնաց ավտոմեքենա, որով 2023թ․ մայիսի 31-ին՝ ժամը 14:52-ին, Գոգավանի անցակետով Վրաստանից մուտք է գործել Հայաստան։

Մինչև Ե․Սերգեևայի՝ ՀՀ ժամանելը, իր հանցավոր մտադրությունը նախապես քողարկելու նպատակով, օրական վարձավճարներով գիշերել է տարբեր հյուրանոցներում: Հունիսի 4-ին համացանցի միջոցով 1 օրով հյուրատուն է վարձակալել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում, որից հետո նույն օրն իր վարձակալած ամենագնացով, միայնակ ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ժամը 13:01-ին դիմավորել է Ե․Սերգեևային, և միասին հիշյալ ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաք:

Միասին ճաշել են Ամիրյան փողոցում գտնվող «Կացին» ռեստորանում, որից հետո նույն ավտոմեքենայով միասին ուղևորվել են դեպի իր կողմից վարձակալած հյուրատան ուղղությամբ: Նույն օրը՝ ժամը 15:34-ից մինչև 17:31-ն ընկած ժամանակահատվածում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, քննությամբ դեռևս չպարզված վայրում, հարվածներ է հասցրել Ե.Սերգեևայի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում ստացած գանգուղեղային տրավմայից Ե․Սերգեևան մահացել է: Ապա վարձակալած ավտոմեքենայով նա ուղևորվել է Բագրատաշենի անցակետի ուղղությամբ՝ Հրազդան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն երթուղով:

Իր կողմից թողնված հետքերը վերացնելու նպատակով Ե․Սերգեևայի դին՝ առանց հագուստների, թաքցրել է Դիլիջան քաղաքից դեպի Սևան ուղղության ավտոճանապարհի 3-րդ շրջադարձից աջ ընկած անտառամիջյան տեղամասում, իսկ նրա և իր հագի հագուստներն ու անձնական իրերը նետել է իր երթուղու տարբեր հատվածներում։ Ապա նույն օրը՝ ժամը 23:41-ին, Ռ․Տ․-ն ավտոմեքենայով Բագրատաշենի անցակետով լքել է ՀՀ տարածքը՝ անցնելով Վրաստան։ Վրաստանի իրավապահ մարմինների հետ կատարած աշխատանքի արդյունքում պարզվել է, որ վերջինս 05.06.2023 թվականին ավտոմեքենան հանձնել է վարձակալած ընկերությանը և օդանավով մեկնել Թուրքիա:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ Ռ․Տ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է: Ռ․Տ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է:

telegram
Tags: ԱՄՆ քաղաքացիՀայաստանՀոշոտված քաղաքացիՌուսՔԿ

Հարակից հրապարակումներ

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20

Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ հուլիսի 19-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն...

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն այսօր երկրորդ օրն է շարունակվում Քննչական կոմիտեում։ Ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։ ...

Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ 200 000 դրամ վարչական տույժ է կիրառել՝ գույքի և եկամուտների...

ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56

Բժշկական զննության ժամանակ հուլիսի 20-ի առավոտյան կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը, հայտնում...

СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են հուլիսի 21-ին Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Ն․Թ․-ի մահվան մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական...

Load More
Xosum
  • Լուրեր
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ
Զինված ուժեր

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում մահացած զինծառայող Ն․Թ․-ն մինչև մահանալը ծեծի է ենթարկվել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ News.am-ի...

Read moreDetails
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)
Ներքաղաքական

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ