ՀՀ Վարչապետի դուստր Շուշան Փաշինյանը դատական հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանի։ Այս մասին տեղեկատվութուն է տեղադրվել datalex.am դատական տեղեկատվական կայքում։
Համաձայն աղբյուրի՝ Շուշան Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել։
Հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին։
Գործի կքննի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը Նարեկ Սամսոնյանին մեղադրանք էր առաջադրել սուտ մատնության համար
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







