Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:40

Հանցավոր կազմակերպությունն Իրանից ստացել է խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ․ Դատախազություն

Հանցավոր կազմակերպությունն Իրանից ստացել է խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ․ Դատախազություն

Երևան քաղաքի բնակիչ Բ.Ա.-ն երկու այլ անձանց հետ, թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով, 2020 թվականի սկզբին ստեղծել է հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկվել են բազմաթիվ անձինք, հանցավոր կազմակերպության մասնակիցներն ստացել են առավելապես Իրանի Իսլամական Հանրապետությունից ուղարկված, իրացման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, հայտնում է Դատախազությունը։

Գերատեսչությունից հայտնում են, որ վերոնշյալ հանցավոր կազմակերպության մասնակիցները թմրամիջոցների մի մասը Հայաստանի տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ ՀՀ-ում իրացման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն իրացրել են ինչպես առձեռն, այնպես էլ հեռահաղորդակցման հավելվածների միջոցով:

Թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ նշված գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված էլեկտրոնային դրամապանակների, կրիպտոարժույթային հաշիվների:

Այնուհետև, նույնանման եղանակով դրանք փոխանցվել են հանցավոր կազմակերպությունը ստեղծած և ղեկավարող անձանց, ինչպես նաև կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցակիցների կողմից (վարույթն իրականացնող մարմնի կողմից բացահայտված վճարային գործիքներով իրականացված շրջանառությունը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դրամը):

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Բ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպության կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար):

Նշվում է, որ նախաքննության մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Բ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է: Հսկող դատախազի կողմից նշված դատական ակտի դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունվարի 11-ին բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել. Բ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+