Հունվարի 8-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ դիմակավորված անձինք, իրեն դանակով սպանության սպառնալիքներ տալով, «Արմավիր հանրախանութ»-ի դիմաց տեղադրված վճարային տերմինալից հափշտակել են գումար: Այս մասին հայտնում է ՔԿ-ն։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, դիմակավորված 5 անձինք փորձել են գողանալ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի 1 փողոցում գտնվող, «Արմավիր հանրախանութ»-ի դիմաց տեղադրված վճարային տերմինալը։ Այդ ընթացքում նրանց է մոտեցել խանութի աշխատակիցը և փորձել կանխել հանցանքի կատարումը: Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մեկը փորձել է վերջինիս հարվածել դանակով, ապա ոտքով հարվածել է աճուկային հատվածին, որից հետո դանակի սպառնալիքով տարել է նրան մի կողմ, իսկ մյուսներն այդ ընթացքում, լինգով կոտրելով վճարային տերմինալը, հափշտակել են գումար և հեռացել:
Քննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու, դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։
Խուզարկում են ՀՅԴ Գյումրիի գրասենյակն ու բնակարաններ․ Սաղաթելյան
Իրավապահները խուզարկում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցության Գյումրիի ՀՅԴ գրասենյակը և նրանց անդամների բնակարանները, հայտնել է Ազգային ժողովի «Հայաստան»...






































