Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:05

Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Ամրամ Մակինյան

Յուրաքանչյուր դատական նիստի արդյունքում մենք ամենայն մանրամասնությամբ հանրությանը ցույց կտանք, թե այս քրեական գործը ինչպես է կառուցվել, ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։ Այս մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Ամրամ Մակինյանը:

Նրա խոսքով՝ ուղղակի զավեշտ է, որ սա կարող է կոչվել քրեական գործ, կարող է դառնալ մեղադրանք, կարող է գալ դատարան։
Հարցին՝ որն է իշխանության նպատակն, ինչ խնդիր է լուծում իրականացնելով քաղաքական հետապնդում, պաշտպանը նկատեց, որ սա ուղղված է պարոն Սարգսյանի քաղաքական գործունեությանն առնվազն զսպման ինչ-որ մեխանիզմ գտնելուն։ Մակինյանը հայտնեց` Սերժ Սարգսյանը մեկ անգամ առերեսվել է իր դեմ վկայություն տվողի հետ՝ չնշելով , թե ում մասին է խոսքը։

Ամրամի Մակինյանը զերծ մնաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները մեկնաբանելուց՝ նշելով, որ չի ճանաչում անվտանգության խորհրդի քարտուղարին, ուստի չի կարող պատասխանել նրա հայտարարություններին:

Ինչ վերաբերում է դատական նիստին դատավարության կողմերի ոտքի չկանգնելուն, նա ասաց. «Դատարանին դիմելու ձևը որոշում է դատավորը, եթե ուշադիր եղաք, դատարանը թույլ տվեց դատավարության մասնակիցներին իրեն դիմել ոտքի կանգնած կամ չկանգնած: Սկզբում մենք խոսում էինք ոտքի կանգնած, մեզ հուշեցին, որ դահլիճում գտնվողները չեն լսում, բարձրախոսները դրված են սեղաններին, դրա համար դատարանն ընտրեց այդ միջոցը, ինչի իրավունքը նա ունի օրենքով»:

Ամրամ Մակինյանը նշեց, որ գործում կան էական բացթողումներ: «Նախաքննական մարմինը պետք է ուշադրություն դարձներ նրան, որ կազմակերպությունը դիզելային վառելիքը գնել է 430 դրամով 100-ավոր տոննաներով և սկսել է վաճառել ավելի էժան՝ 330, 340 դամով: Սրա մասին նախաքննության փուլում ասում ենք վարույթն իրականացնող մարմնին, որ այստեղ պետք են դատահաշվապահական փորձաքննություն անել և մի շարք հանգամանքներ պարզել: Օրինակ՝ այս կազմակերպությունն առնվազն չէր կարող 420 դրամով պետությանը դիզելային վառելիք մատակարարել այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում ձեռք է բերում 440, 460 դրամով: Սա ինչի՞ մասին է խոսում»,- նշեց նա:

Նա նշեց, որ պետք էր մանրամասն, բազմակողմանի, լրիվ քննություն իրականացնել, հավաքել ոչ միայն մեղադրող ապացույցներ, նաև արդարացնող ապացույցներ, չխոչընդոտել պաշտպանական կողմին, որը բազմաթիվ միջնորդություններ է արել այս կամ այն ապացույցները պետական մարմիններից ձեռք բերելու համար, հարցումներ է կատարել ՊԵԿ՝ որոշակի հանգամանքներ պարզելու համար:
«Հարցումները վերաբերում էին վառելիքի քանակին, ինքնարժեքին, ձեռքբերմանը, իրացմանը: ՊԵԿ-ից մեզ պատասխանում են՝ ձեր հայցած տեղեկատվությունը առևտրային գաղտնիք է պարունակում: Տպավորություն է, որ այդ տեղեկությունները մենք պետք է տանենք ու մեր գրասենյակներում օգտագործենք այն դեպքում, երբ մենք ՊԵԿ ուղղված նամակում կոնկրետ նշում ենք, թե այդ տեղեկություններն ինչ նպատակով են անհրաժեշտ, այսինքն՝ կոնկրետ քրեական գործով, կոնկրետ պաշտպանություն իրականացնելու համար»,- ասաց Ա. Մակինյանը:

Նրա խոսքով, ըստ վարույթ իրականացնող մարմնի, Սերժ Սարգսյանը մեղադրվում է հանցագործության կազմակերպման մեջ. «Ինչ որ բան կազմակերպելը քրեաիրավական առումով շատ լուրջ գործողությունների շղթա է: Երբ որ գա այդ փուլը, ես կընդգծեմ, բոլորդ կտեսնեք, թե մի քանի թերթ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը քանի բառ է պարունակում պարոն նախագահի գործողությունների մասին»:
Դիտարկմանը՝ պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրանքի հիմքում մեկ ցուցմունք է, Մակինյանը նկատեց․ «Ես պնդում եմ՝ նախկինում էլ, հիմա էլ, քրեական գործերի նյութերին ծանոթանալուց հետո ասել եմ, որ այդ ցուցմունքն էլ չկա: Միայն ցուցմունքի փաստացի, թղթի, գործի մեջ կարված լինելը դեռ չի նշանակում, որ դա կշիռ ունի»,- ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ՝ առանց նշելու մամուլում շրջանառվող գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի անունը։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+