Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:06

Ռոբերտ Քոչարյանի որդիներին կանչել են ՀՔԾ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ Սեդրակ և Լևոն Քոչարյանները, որպես վկաներ Արմեն Թավադյանի գործի շրջանակներում կանչվել են Հատուկ քննչական ծառայություն։
Այս մասին այսօր ՝ փետրվարի 25-ին, լրագրողներին հայտնել է Լևոն Քոչարյանը։

«Ես և եղբայրս հրաժարվել ենք ցուցմունք տալուց, քանի որ բազմիցս հայտարարել ենք այդ կառույցի և նրա ղեկավարի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին։ ՀՔԾ-ում մի քանի անգամ խախտել են անմեղության կանխավարկածը», — նշեց նա։

Լևոն Քոչարյանը նշեց, որ ՀՔԾ–ում առավելագույնը 20 րոպե են մնացել։
«Որովհետև ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում ինչ–որ ձևակերպումներ պիտի անես»,– ավելացրեց նա։
Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Արմեն Թավադյանը ձերբակալվել է 2019 թվականի դեկտեմբերի 24-ին։ Նա կասկածվում է 2008 թվականի մարտի 1-ի գործով վկային կաշառելու փորձի մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Փետրվարի 21-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Թավադյանի համար միջնորդել են Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը և այլք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+