Հոկտեմբերի 1-ից աշխատավայրերում ՊՇՌ թեստի բացասական արդյունքի պահանջը 15 օրվա պարբերականությամբ ներկայացնելը ՄԻՊ-ի ուշադրության ներքո է։ Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը, ինչպես ասաց Թաթոյանը ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ ստացել են և ուսումնասիրում են։
«Այս պահին հարցին գնահատական չեմ տա, բայց ուսումնասիրում ենք»,- ասաց Թաթոյանը և հավելեց, որ դեռ վաղուց ստանում են բողոքներ պետական մարմինների աշխատակիցներից։ Ընդ որում, դրանք քիչ չեն։
Նա շեշտեց, որ դիմումներում միշտ խնդրվում է չհրապարակայնացնել իրենց անունը։
ՄԻՊ-ն ասաց, որ Առողջապահության նախարարությանը տեղեկացրել են այն մասին, որ այդպիսի բողոքներ կան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի մեկից այն աշխատողը, որը 15 օրը մեկ չի ներկայացնի ՊՇՌ թեստ, կարող է հեռացվել աշխատանքից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







