Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:27

Դատարանը Մխիթար Զաքարյանի գործով օբյեկտիվ որոշում կայացնելու համարձակություն չունեցավ․ փաստաբան

Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը:

«Ակնհայտ էր, որ դատարանն ի վիճակի չէ Մխիթար Զաքարյանի գործով անկախ և անաչառ որոշում կայացնել։ Մենք դատավորին հասարակ հարցեր ենք տալիս, բայց պատասխաններ չենք ստացել, օրինակ՝ ինչու է գործն իրեն մակագրվել։ Խնդրեցինք, որ ապացույցներ ներկայացնի, սակայն, դա տեղի չունեցավ։ Դատարանը համարձակություն չունեցավ այդ հարցի պատասխանը տալու։ Ակնհայտ է, որ Մխիթար Զաքարյանը գործով դատարանը համարձակություն չունեցավ օբյեկտիվ որոշում կայացնելու»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։
Զաքարյանը կալանավորվել էր երկու ամսով։

Հիշեցնենք նաև, որ «Հայաստան» դաշինքը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել էր Մխիթար Զաքարյանը թեկնածությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+