ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է ձերբակալման ինստիտուտին։
Նրա խոսքով՝ օրենքի նախագիծն ընդունելու դեպքում, եթե անձը կատարում է արարք, անկախ նրանից՝ փախուստի դիմելու նպատակ ունի, թե՝ ոչ, եթե կան անհրաժեշտ բոլոր պայմանները, քրեական վարույթ իրականացնող մարմինն իրավունք ունի տվյալ սուբյեկտին ձերբակալել։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







