Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:36

Դատարանը Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը ՀՀ-ից մեկնելու թույլտվություն է տվել

Ոստիկանությունից ստացած իմ տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2021թ․ փետրվարի 3-8-ը ներառյալ ՀՀ-ից մեկնելու թույլտվություն է տվել: Այս մասին հայտարարությամբ հանդես եկավ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։  

Նա մեջբերեց դատավոր Աննա Դանիբեկյանի գրությունը՝ հայտնելով, որ դատավորը Ոստիկանությունից խնդրել է Ռոբերտ Քոչարանի նկատմամբ առկա սահմանափակումները ժամանակավորապես վերացնել, այնուհետև կրկին կիրառել։ 

«Նախորդ դատական նիստերի ժամանակ մենք այս հարցը բարձրացել ենք, բայց որևէ պարզաբանում չենք ստացել դատարանից։ Մեզ հայտնի չէ, թե Ռ․ Քոչարյանին ինչի՞ հիման վրա է թույլատրվում մեկնել ՀՀ-ից, ինչո՞վ է դա պայմանավորված»,- նշեց նա՝ շեշտելով նաև, որ  մեղադրող կողմը պետք է տեղեկացված լիներ այդ մասին։ 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), մեկնարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Հիշեցնենք նաև, որ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+