Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 10:55

Շաթիրյանը՝ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման մասին

Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրման հնարավարությունը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում իր առաջադրման հնարավարությունը։

Հիշեցնենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանը հանդիպել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ եղել է կարճ հարցուպատասխան, իսկ Կառավարության կողմից պաշտոնական առաջադրումից հետո, եթե անհրաժեշտություն առաջանա՝ հնարավոր է, որ կրկին հանդիպում տեղի ունենա։

Հանդիպման վերաբերյալ Շաթիրյանը նշեց, որ եղել է արդեն ավանդական դարձած քննարկում, ինչպես մյուս թեկնածուների հետ։  «Իմ պարագայում քննարկումը եղել  է որպես հնարավոր թեկնածու, քանի որ այս պահին ես կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված չեմ, զուգահեռաբար չեմ բացառում, որ քննարկվում են այլ թեկնածություններ»,-նշեց նա։

Ըստ Շաթիրյանի՝ ընդհանուր առմամբ բաց և անկեղծ հարցուպատասխան է եղել։ «Պատասխանեցի հարցերին, մնացյալն արդեն առաջադրելու իրավունք ունեցող սուբյեկտի իրավասության տիրույթում է»,-եզրափակեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+