Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:34

Վենետիկի հանձնաժողովի համար անհասկանալի են եղել 300.1 հոդվածում առկա ձևակերպումները. Վարդևանյան

Վենետիկի հանձնաժողովի համար անհասկանալի են եղել 300.1  հոդվածում առկա ձևակերպումները. Վարդևանյան

Ես և իմ գործընկերները շատ ենք խոսել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մի քանի ծայրահեղ անհասկանալի դրույթների մասին: Վենետիկ հանձնաժողովը ծանոթանալով քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի այդ դրույթներին՝ «փաստացի վերացնել», «իրավական համակարգում դադարեցնել», արձանագրել է, որ դրանք այն աստիճանի անորոշ են, որ նույնիսկ միգուցե թարգմանության խնդիր կա, որ այդ հարցերն այդպես են ձևակերպված և առհասարակ դրանց չի անդրադարձել: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ այդ աստիճան անորոշություն կա։

«Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրել է ընդհուպ մինչև Կորեայում առկա փորձը և եկել է եզրահանգման, որ առհասարակ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները պարտադիր իրենց մեջ ունենում են բռնության կամ բռնության սպառնալիքի տարր: 300.1 հոդվածում մենք չունենք այդպիսի ձևակերպումներ, ունենք «փաստացի վերացում», որը ոչ միայն մեզ համար է անհասականալի, այլև Վենետիկի հանձնաժողովի 4 փորձագետների կարծիքով, թվացյալ թարգմանության խնդիր է: Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ «սահմանադրական կարգի տապալումը» այնպիսի ձևակերպմամբ, որը կա ՀՀ-ում, բառացի եմ նշում՝ «նմանը չկա միջազգային փորձում»,- ասաց Վարդևանյանը։

Պաշտպանը հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովը իր եզրափակիչ հատվածում արձանագրել է ևս մի շատ կարևոր բան, որ երբ նման տեսակի լայն մեկնաբանման հոդվածներ են լինում, դրանք պարունակում են անորոշության ռիսկեր, իսկ նման ռիսկեր պարունակելիս դրանց պետք է մեկնաբանվեն նեղ ձևով՝ հօգուտ անձի իրավունքների:

«Իմ կարծիքը հետևյալն է. 300.1-ի ձևակերպումն այնպիսին է, որ այն հնարավորություն չի տալիս նեղ մեկնաբանելու: Իսկ նեղ մեկնաբանություն չտալով խախտվում է Վենետիկի հանձնաժողովի պահանջը»,-ասաց պաշտպանը» ,- ասաց Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները միջազգային փորձում բռնության կամ բռնության սպառնալիքի ձևով են. «Հայաստանն օգտագործել է «փաստացի վերացնել» ձևակերպումը, որի մեջ կարելի է տեսնել ամեն ինչ: Հենց դրանով խախտել է որոշակիությունը: Առհասարակ սահմանադրական կարգն անորոշ հասկացություն է, բայց անորոշությունը զսպվում է արարքի էլեմենտով, այն է՝ բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, որը այն դարձնում է որոշակի»,-ասաց Վարդևանյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+