Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբան է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից (ՀԿԿ)։
ՀԿԿ-ից հավելել են, որ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Քննության տվյալներով՝ մի շարք անձանց, այդ թվում՝ վերոնշյալ նախկին պաշտոնյաներին և փաստաբանին մեղադրում են տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները ենթադրյալ հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար։
24news-ի տեղեկություններով՝ ձերբակալված փաստաբանն Էդգար Հակոբյանն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







