Գյումրիում ձերբակալվել է հասարակական գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոնիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ Նախշքարյանն անցնում է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով։
Նախշքարյանը 2026 թվականի խորհրդարանի ընտրություններին մասնակցել է «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Նա ընդդիմադիր ՀՅԴ կուսակցության անդամ է և ղեկավարում է «Համազգային» հայկական կրթական և մշակութային միության Շիրակի գրասենյակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







