Փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ հուլիսի 19-ին Ռուբեն Վարդանյանի գործով պաշտոնական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Նրա խոսքով՝ գանգատում ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ութ հոդվածի խախտումների վերաբերյալ պահանջները և հիմնավորումները։
Սահակյանը ՄԻԵԴ-ում ներկայացնելու է Վարդանյանի շահերը։
Նա նշել է, որ Վարդանյանը չի բողոքարկել Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը՝ համարելով դատավարությունը կանխորոշված, և որոշել է արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմներով։





































