«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ
Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց նրա փաստաբան Լիանա Գասպարյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
Ալեքսանյանին հունիսի 3-ին 2 ամսով կալանավորել էին նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ կասկածով։ Նրան վերագրվող վարույթով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 37 անձի նկատմամբ։






































