Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը ապրիլի 16-ին վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։
Այս մասին Armenia Today-ին հայտնել է Հակոկոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Սարգսյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։ Այդ հիմքով ՔԿ-ն 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Դատարանից Armenia Today-ին մանրամասնել են, որ դատախազությունը այդ որոշումը մայիսի 22-ին բողոքարկել է Վճռաբեկ դատարան, բայց դատարանը վարույթ չի ընդունել։






































