Իշխանության յուրացման հրապարակային կոչ անելու մեջ մեղադրվող նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին դատարանը մեղավոր է ճանաչել և, որպես պատիժ, կիրառել տուգանք, հայտնել է նրա որդին՝ Սամվել Հակոբյանը։
«Վճիռը, բնականաբար, կբողոքարկվի, բայց այն փաստը, որ հայրս կմնա ազատության մեջ, ինչ խոսք` ուրախացնում է»,- գրել է նա:
Հակոբյանը հուլիսի 19-ին կալանավորվել էր երկու ամսով։ Նա օգոստոսին դատարանի դահլիճից ազատ էր արձակվել, սակայն դատարանը մերժել էր Հակոբյանի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու միջնորդությունը։






































