Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:22

Նոր նախագահը լինելու է այն գրիչը, որով վարչապետը ստորագրելու է նախագահական հրամանագրերը․ քաղտեխնոլոգ

Նոր նախագահը լինելու է այն գրիչը, որով վարչապետը ստորագրելու է նախագահական հրամանագրերը․ քաղտեխնոլոգ

ՀՀ 5-րդ նախագահին դե յուրե ընտրեց «Քաղաքացիական պայմանագիրը», սակայն դե ֆակտո նրան ընտրել է մեկ մարդ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ պարզաբանելով, որ ՀՀ-ում 2018 թվականից գործում է անձնիշխան համակարգ, որի էությունը պետական կառավարման բոլոր ինստիտուտները մեկ մարդու քաղաքական շահի սպասարկմանը ծառայեցնելն է։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանում գործող բոլոր ինստիտուտները պետք է առաջնորդվեն լոկ այդ սկզբունքով։

«Նախկին նախագահը ոչ թե իրեն հավատարիմ չէր ծառայում, ծառայո՛ւմ էր, ուղղակի նախկինին ի՛նքը չէր ընտրել, ամեն վայրկյան կարող էին ինչ-որ խնդիրներ լինել, իսկ հիմա նախագահը հավատարիմ ծառայելու է, և վարչապետի ձեռքին լինելու է այն գրիչը, որով նա ստորագրելու է նախագահական հրամանագրեր։ Նա անգամ նոտար չի լինելու, լինելու է ընդամենը գրիչ»,- ասաց Բադալյանը։

Նրա խոսքով՝ բոլորովին կապ չունի, թե ինչ մասնագիտություն ունի նորընտիր նախագահը․ ֆիզիկոս է, մաթեմատիկոս, պատմաբան, թե արևելագետ՝ բացարձակ նշանակություն չունի։ Նա ընդամենը լինելու է գրիչ։

«Չեմ կարծում, որ նախագահի գործունեությունից որևէ գիտակից մարդ սպասելիքներ ունենա։ Նա ոչ մի գործիքակազմ չունի, ունենալու դեպքում էլ սպասարկելու է այդ մեկ մարդու շահերը։ Մի գործիք ավել, մի գործիք պակաս՝ նշանակություն չունի։ Նա մեկ մարդու գրպանում գտնվող պաշտոնյա է, և վերջ»,- ասաց փորձագետը։

Բադալյանը կարծում է, որ ներկա կառավարման համակարգում անգամ Վլադիմիր Պուտինի առաջադրման դեպքում նա կա՛մ պետք է ընդուներ խաղի այս կանոնները, կա՛մ չընտրվեր։

«Կարևոր չի, թե ով է լինելու, կարևորն այն է, թե պատրա՞ստ է այդ մարդը սպասարկել իշխանական շահերը»,- նշեց Բադալյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 3-ին, ԱԺ-ը երկրորդ փորձից ՀՀ 5-րդ նախագահ ընտրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրանին։ Վերջինիս երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու մարտի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+