Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 06։34-ի սահամններում, Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով մեկ քաղաքացի հոսպիտալացվել է, հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ, նախնական տվյալներով, բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։
ՆԳՆ-ից հավելել են, որ փլուզվել է խոհանոցի միջնապատը, վնասվել են շենքի երեսպատման սալիկները, մի քանի բնակարանի պատուհաններ և բակում կայանած ավտոմեքենա։ Փրկարարները հեռացրել են վտանգ ներկայացնող առարկաներն ու սահմանազատել տարածքը։
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի։






































