Երևանում` Կիևյան կամրջի տակ, հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհի կնոջ մարմին, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 15։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 50-55 տարեկան կնոջ դի։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Սվետլանա Դ․-ն է, ով մասնագիտությամբ դաշնակահարուհի է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



