Փետրվարի 16-ին՝ ժամը 15։26-ի սահմաններում, Թալինի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ըստ հրապարակման՝ նախնական տվյալներով՝ այրվում են պահեստային բաքեր և մեկ բեռնատար ավտոմեքենա։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Իրականացվում է հրդեհաշիջում։
Զոհերի ու տուժածների մասին տեղեկություն ՆԳՆ-ն դեռևս չի հայտնել։






































