Կանադայի դպրոցներից մեկում հրաձգության գործով կասկածյալը 18-ամյա կին է, ով հոգեկան առողջության խնդիրներ ունի, հայտնում է BBC-ն:
Կասկածյալ Ջեսի Վան Ռութսելարը կրակոցներից հետո ինքնասպանություն էր գործել։
Թամբլեր Ռիջի միջնակարգ դպրոցում 9 մարդ էր զոհվել, առնվազն 25-ը՝ վիրավորվել:
Իշխանությունները հայտարարել են, որ Ռուտսելարը ծնվել է կենսաբանական տղամարդ, բայց ճանաչվել է որպես կին:
Ըստ իրավապահների՝ հրաձգություն էր տեղի ունեցել հարևան տանը, իսկ հետո կասկածյալը դպրոց էր գնացել: Դպրոցում զոհվել էին 39-ամյա կին ուսուցչուհին, երեք աշակերտուհի՝ բոլորը 12 տարեկան, և երկու աշակերտ, որոնցից մեկը 12 տարեկան էր, մյուսը՝ 13: Իշխանությունները չեն հավատում, որ հրաձգությանը ներգրավված են այլ կասկածյալներ:
Ոստիկանությունից հայտնել են, որ վերջին տարիներին նրանք բազմիցս այցելել են կասկածյալի ընտանիքի տուն, որոշ զանգեր հոգեկան առողջության խնդիրների մասով էին:
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն էր հայտնել դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին:






































