Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է դեկտեմբերի 21-ին՝ ժամը 23:43-ին, դեպքի վայր է մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ծառայության երեք հրշեջ ջոկատ։
Հրդեհի հետևանքով այրվել է խոհանոցի և հյուրասենյակի 18 քառակուսի մետր մակերեսով փայտե առաստաղը, իսկ շենքի տանիքը՝ ջերմահարվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, ամբողջությամբ մարվել ժամը 02:15-ին։






































