Երևանում՝ Դավթաշենի կամրջի տակ, հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 16:50-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Կայքը հավելել է, որ ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։ Նրա մարմինն անճանաչելի է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







