Գյումրիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ հրապարակման՝ ոստիկանությունը հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, հաղորդագրություն է ստացել Շիրակի մարզի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն ու փրկարարները հայտնաբերել են 51-ամյա տղամարդու դի։
Նախնական տեղեկություններով՝ տղամարդն ինքնասպանություն է գործել՝ նռնակ պայթեցնելով, հայտնել է կայքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







