Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:51

Եթե գետի խողովակն ուզեինք հեռացնել, ժողովուրդը դիմադրելու էր․ Փաշինյան

Եթե գետի խողովակն ուզեինք հեռացնել, ժողովուրդը դիմադրելու էր․ Փաշինյան

Եթե Վանաձորում երկու անչափահասների՝ Փամբակ գետն ընկնելու դեպքը չլիներ, տեղացիները կդիմադրեին որպես կամուրջ ծառայող խողովակի հեռացմանը, կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փամբակ գետում ավելի վաղ հայտնաբերվել էր հունիսի 15-ից անհետ կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի դին։

Փաշինյանը մեկնաբանել է այդ պատահարը՝ նշելով, որ ապամոնտաժելու դեպքում գործողությունները կհանգեցնեին քաղաաքացիների դիմադրությանը։

«Ցավոք, հաճախ է պատահում, որ ողբերգությունից հետո միայն սկսում ենք հետ նայել ու հարցնել՝ ինչո՞ւ այս կամ այն որոշումը ժամանակին չի կայացվել, ինչո՞ւ այս կամ այն հարցը պատշաճ կերպով չի կարգավորվել։ Սակայն, որքան հասկանում եմ, այն հատվածը, որով անցել են երեխաները, նախատեսված չէր որպես հետիոտնային անցում։ Այսինքն՝ մարդիկ պարզապես սովորության ուժով կամ ինքնաբուխ կերպով օգտագործել են այդ ճանապարհը։ Ամեն դեպքում՝ տեղի ունեցածը մեծ ողբերգություն է»,- պարզաբանել է նա։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում նման գործելաոճը տարածված է։ Օրինակ՝ Արգավանդ գյուղում արգելացանկապատը մարդիկ տեղ-տեղ կտրել են, այդ տեղով քայլելով անցնում են։

«Աստված չանի, հանկարծ ինչ-որ դեպք լինի՝ հարց է հնչելու՝ այդ ճանապարհով զբաղվողներն ինչո՞ւ այդ ցանկապատը ժամանակին չէին վերականգնել։ Ճի՞շտ է։ Բայց վերականգնեն, համոզված եմ, երկու օր հետո նույն պատկերն է լինելու»,- շեշտել է վարչապետը։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ից անհետ կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։

Ըստ հրապարակման՝ երեխային գտնելու համար ներգրավված են փրկարար ծառայության 125, ոստիկանության՝ 90 ծառայողներ, ինչպես նաև կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ և տեխնիկական այլ միջոցներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+