Երևանի թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսի՝ երկաթե էլեկտրասյանը բախվելու հետևանքով տուժածներ չկան, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:
Գերատեսչությունից հայտնել են, որ վարորդը սթափ էր, Պարեկային ծառայությունը պարզում է պատահարի հանգամանքները։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ մայիսի 18-ին Գևորգ Չաուշի փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհահատվածում հանրային տրասնպորտը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







