Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 13:17

Աղավնոյում գողությունների մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

Աղավնոյում գողությունների մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

Համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը, թե իբր Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կազմակերպված գողություններ են կատարվում, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Երեկ երեկոյան, երբ համացանցում տարածվեց Աղավնայում գողության մասին տեղեկությունները, արագ կապվեցինք Քաշաթաղի ոստիկանության հետ։ Ոստիկանության ներկայացուցիչն այդ պահին Աղավնոյում էր և հայտնեց, որ գողության դեպք չի արձանագրվել»,- փաստեց Թադևոսյանը։

Համացանցում Աղավնոյում տեղի ունեցող գողության վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները ճշտելու համար Armenia Today-ը կապ հաստատեց նաև գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի հետ։ Վերջինս հրաժարվեց այս հարցին պատասխանել, ըստ էության, ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով տարածվող լուրերը։

Նշենք, որ երեկվանից Ֆեյսբուքի մի շարք օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Աղավնոյում կազմակերպված թալան է սկսվել։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ և զգուշացրել, որ Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչներն ստիպված են մինչև օգոստոսի 25-ը լքել իրեն տները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+