Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի սահմանամերձ հատվածում վերջին օրերի լարվածությունից հետո իրավիճակը հանգիստ է։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։
«Լրիվ նորմալա, հանգիստ է իրավիճակը»,-նշեց Սաղոյանը։ Վերջինս փոխանցեց նաև, որ վերջին օրերի լարվածության ժամանակ կրակոցները միայն դիրքերի վրա է եղել, գյուղերում հանգիստ է եղել։
Նշենք, որ վերջին մի քանի օրերին Տավուշի սահմանամերձ հատվածում իրավիճակը ադրբեջանական կողմը կրկին սադրանքների էր դիմել։ Մասնավորապես, ըստ ՊՆ հաղորդագրության, հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







