Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություններ չունի հայ և ադրբեջանցի խորհրդարանականների հնարավոր փոխայցելությունների մասին: Այս մասին Armenia Today-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր հոդված էր հրապարակել այն մասին, որ լրագրողական փոխանակման նախաձեռնության իրականացումից հետո, հնարավոր է, տեղի ունենան երկու երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների փոխայցելությունները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-21-ը Հայաստանի և Արցախի Հանրապետության ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստան և Արցախ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







