Շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, կայացել է 20-րդ դարի խորհրդային գրականության մեծագույն դասականներից մեկի` Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոն-թանգարանի շնորհանդեսը։
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը էքսկուրսիա է իրականացրել «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում:
Միջոցառման շրջանակներում նախագծի համահեղինակները ներկայացրեցին թանգարանի և «Ահնիձոր» գրականության այգու հայեցակարգը, որը հեղինակների կարծիքով պետք է լրացնի թանգարանի հարակից տարածքը։ Դավիթ Մաթևոսյանի խոսքով` «Ահնիձոր»-ը կդառնա թանգարանի ցուցահանդեսի բաղկացուցիչ մաս և կմոտեցնի մարդկանց գրականությանը: Հենց այդ պատճառով էլ այդ «էկոգոտին» կրում է «Գրականության այգի» անվանումը:
Միջոցառմանը ներկա էին մշակույթի ոլորտի, հասարակական և քաղաքական գործիչներ:
Նախատեսվում է մշակութային կենտրոնը ստեղծել հայկական ժամանակակից և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված համաշխարհային գրականության մասսայականցման նպատակով:
Մաթևոսյանը նաև պատմել է, որ հրավիրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և նրա տեղակալին: Սակայն, ցավոք սրտի, նախարարության ղեկավարներից ոչ ոք ներկա չի եղել: Հնարավոր է` ինչպես նշել է Դավիթ Մաթևոսյանը, դա կապված է թանգարանի վերաբերյալ նախարարության պաշտոնական դիրքորոշման բացակայության հետ:
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի բացման կարևորության մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրուցել են «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարները:
Կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն ընդգծել է այսպիսի մշակութային կենտրոնիների կարևորությունը, քանզի դրանք կլինեն այն օազիսները, որոնք տարածվելով ամբողջական համատեքստներ կձևավորեն և կապահովեն որպես ազգ մեր հետագա քայլերը։
«Թանգարանն, ըստ էության, հիշողության և միևնույն ժամանակ ապագայի պատկերացման սեղմվածք է ամեն առումով։ Շատ կարևոր են այսպիսի հաստատությունները, և իշխանությունները ոչ միայն թանգարաններին, այլև մշակույթին պետք է գերակա կարևորություն տան և համախմբեն այդ ոլորտի ազգային ամբողջ ռեսուրսը, որպեսզի հնարավոր լինի ծնել ապագայի մեր տեսլականը»,- ընդգծել է Ավետիսյանը։
Շնորհանդեսին ներկա Ժիրայր Սեֆիլյանը ցավով արձանագրեց, որ թանգարանի կայացման աշխատանքները 17 տարի է շարունակվում են: Ըստ նրա` ինչ որ չափով զարմանալի է նոր իշխանությունների պահվածքը, որոնց օրոք ևս մշակութային կենտրոն-թանգարանի գործարկումը ձգձգվում է։
«Մեզ հետաքրքրում է այն, որ կառույցն օր առաջ ստանձնի իր գործառույթը։ Վստահ եմ, որ այն ապագա սերունդների համար մեծ նշանակություն է ունենալու»,- նշել է Սեֆիլյանը, հույս հայտնելով, որ նման միջոցառումները կօգնեն որպեզի գործընթացն արագանա։
Շնորհանդեսի շրջանակներում ներկայացվել է մշակութային կենտրոնի նպատակների և խնդիրների հստակ տեսլականը:
«Մենք փորձել ենք կենտրոնի համար ընտրել այնպիսի ձևաչափ, որը ակտուալ կլինի ինչպես երիտասարդության և մասնագետների, այնպես էլ հասարակ քաղաքացիների համար»,-նշել է ճարտարապետ Աշոտ Արշակյանը:
«Բի Էս Սի» խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն Սամվել Գևորգյանը նշել է, որ անցկացվել է թվային վերլուծություն ներդրումների, եկամուտների և ծախսերի հոսքի տեսանկյունից:
Ըստ տվյալ վերլուծության` տարեկան կտրվածքով եկամուտների հոսքերը կազմել է բյուջետային հատկացումներից` 35 մլն դրամ, թանգարանային այցերից` 23,5 մլն դրամ, գրախանութներում և գրադարաններում վաճառքից` 4,7 մլն դրամ, ցուցահանդեսների համար տարածքի վարձույթ` 6,5 մլն դրամ և այլ աղբյուրներից` ավելի քան 85 մլն դրամ:
Շնորհանդեսի ամփոփիչ հատվածում ներկայացվել է Հրանտ Մաթևոսյանի հետ հարցազրույց-տեսահոլովակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







