Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:39

Մոսկվայում Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին նախատեսվում է վերակառուցել «Հայաստան» մեծ տաղավար

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության ցուցահանդեսային առևտրի կենտրոնը գործում է 2004թ-ից Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) տարածքում և ներկայացնում ցուցասրահ, ինչպես նաև հանդես գալիս որպես տարբեր միջոցառումների անցկացման հարթակ, որն այցելուներին ծանթացնում է երկրի պատմության, մշակույթի, տնտեսության հետ։ Միջոցառումներն անցկացվում են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

2019թ․ տաղավարի ղեկավարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Մոսկվա քաղաքի մշակութային ժառանգության դեպարտամենտի հետ համագործակցելով՝ մշակվել է «Հայաստան» տաղավարի նոր հայեցակարգ։

«Հայաստան» տաղավարի նոր հայեցակարգի մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է տաղավարի ղեկավար Արտեմ Մուսայելյանի հետ։

Մուսայելյանի խոսքով՝ նոր հայեցակարգի մշակումը և տաղավարը վերաձևավորելու ձգտումը ի հայտ են եկել այն բանից հետո, երբ ԺՏՆՑ-ում սկսվել է մասշտաբային վերակառուցում։ «Հայաստանի Հանրապետությունն առաջինը արձագանքեց իր ազգային տաղավարները վերցնելու կոչին»,-նշում է Մուսայելյանը։

Հայեցակարգը մշակել է մոսկովյան ճարտարագետների խումբը, որը նախագծի ստեղծումից առաջ Մուսայելյանի հետ ճանապարհորդել է Հաաստանում։ «Մենք այցելել ենք եկեղեցիներ, վանքեր, զբոսնել Երևանում, այցելել թանգարաններ, որ ոգեշնչվենք երկրի ոգով և մեր հայեցակարգում լիարժեք ներկայացնենք ժամանակակից Հայաստանը»,- ընդգծում է Մուսայելյանը։

«ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության և մոսկովյան իշխանությունների հետ համագործակցության գործընթացում քննարկվել են թարմացվող տաղավարի օգնությամբ լուծվող թերությունները և նոր առաջադրանքները»,- պատմում է Մուսայլեյանը և հավելում, որ տաղավարը վերակառուցումից հետո կդառնա յուրօրինակ այցեքարտ Հայաստանի Հանրապետության համար Ռուսաստանի մայաքաղաքում։

«Վերակառուցման գլխավոր նպատակը «Հայաստան» տաղավարի թարմացումն է, որն արժանապատվորեն կներկայացնի մեր հանրապետությունը»,-նշում է Մուսայելյանը և հավելում․«Առաջին սրահում ներկայացված կլինեն հայկական եկեղեցիների մոդելները, այցելուները կկարողանան ծանոթանալ մեր երկրի պատմությանը։ Երկրորդ սրահում, որտեղ այժմ համտեսի սրահն է, կներկայացվեն հայ նկարիչների, քանդակագործների և երաժիշտների գործերը, որոնք պարբերաբար կփոխվեն»։ Տաղավարի տնօրենի խոսքով՝ այն կդառնա հայկական արտադրողների համար ցուցահանդեսային հարթակ։

Հարկ է նաև նշել, որ ԺՏՆՑ տարածքում է գտնվում նաև «Հայաստան» առաջին տաղավարը, որը կառուցվել է խորհրդային տարիներին՝ 1939թ․՝ ճարտարապետներ Կարո Հալաբյանի և Սամվել Սաֆարյանի նախագծով։

Այժմ՝ վերակառուցումից հետո, այդ տաղավարը հանդես է գալիս որպես Արևելքի Պետական թանգարանի ցուցահանդեսային հարթակ, որտեղ ներկայացված է «Մշակույթը պահպանելով» մշտական ցուցահանդեսը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+