ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաստատել է 2025-2026 ուսումնական տարվա աշնանային արձակուրդների ժամանակացույցը, տեղեկացնում են նախարարությունից։
Առաջին դասարանների աշնանային արձակուրդները կանցկացվեն հոկտեմբերի 13-24-ը կամ հոկտեմբերի 25-ը՝ 6-օրյա դասացուցակի դեպքում։
Երկրորդ դասարանների արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 20-ից և կտևեն մինչև հոկտեմբերի 24-ը կամ հոկտեմբերի 25-ը՝ 6-օրյա շաբաթվա դեպքում։
3-12-րդ դասարանների աշնանային արձակուրդները սահմանվել են հոկտեմբերի 20-24-ը, իսկ ձմեռային արձակուրդները՝ դեկտեմբերի 22-ից մինչև 2026-ի հունվարի 5-ը։




































