Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:21

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթներ հակասում են Սահմանադրությանը. հայտարարություն

ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն ՀՀ ԱԺ-ի կողմից նախորդ ամիս ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի որոշ կարգավորումների՝ Սահմանադրության հետ համապատասխանության վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որը բաց է գիտակրթական կազմակերպությունների և կառույցների միանալու համար:

Հայտարարությունում ասվում է, թե օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա են առանձին կարգավորումներ, որոնք առերևույթ խնդրահարույց են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ համապատասխանության տեսանկյունից։ Դրանում մանրամասն ներկայացված են Մայր օրենքին չհամապատասխանող բոլոր կարգավորումները: Օրինակ՝ խնդրահարույց են հանրային բուհի կառավարման մոդելի՝ խորհրդի կազմը ձևավորելու հետ կապված կարգավորումները: 

Բացի դրանից՝ էականորեն նվազեցվել է կառավարման խորհրդի անդամների թիվը՝ ընդամենը ինը հոգի։ Ընդ որում՝ խորհրդի անդամների կեսից ավելիին նշանակում է լիազոր մարմինը, ինչն ուղղակի միջամտություն է բուհական ինքնավարությանը։

Կառավարման խորհրդի ձևավորման կարգն ուղղակիորեն ազդում է նաև ռեկտորի ընտրության վրա։ Արդյունքում ստացվում է, որ հանրային բուհերն ամբողջությամբ և առանց վերապահումների կախվածության մեջ են դրվում քաղաքական իշխանություններից։

Բացի այդ՝ բուհում (մասնաճյուղում) վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրության միջոցով վարչական պաշտոնում նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 70 տարին։ Հայտարարությունում նշվում է, որ այս մոտեցումն արդարացի չի կարող համարվել: Կրթության և գիտության ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարիքի հետ աճում է գիտական և կրթական փորձառության մակարդակը, և 65/70 տարին այն տարիքը չէ, որ գիտնականն այլևս չկարողանա ղեկավարել գիտական/բուհական գործընթացը: 

Նշենք, որ տարածված հայտարարությունում ներկայացված են Սահմանադրությանը չհամապատասխանող այլ կարգավորումներ ու դրույթներ ևս, որոնց ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ԵՊՀ-ի պաշտոնական կայքում: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+