Դատարանը հաստատել է Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Հովնան Հակոբյանի իրավունքների խախտումը քրեական գործի ընթացքում, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Գործը հարուցվել է Մասիացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդին կարգալույծ անելու որոշման շուրջ վեճից հետո։ Փաստաբանի խոսքով՝ հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։
«Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը», - նշել է փաստաբանը։
Ֆանյանը հայտնել է, որ դատարանի արձանագրմամբ՝Հովնան սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի Քննչական կոմիտե էին հրավիրվել որպես մեղադրյալ։ Քննչական կոմիտեն կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) մասին դատական ակտը չկատարելու և կարգալույծ հայտարարելու հիմքով քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հակոբյանի վրա դրվել էր տեղաշարժի սահմանափակման խափանման միջոց։





































