«Սբերբանկ օնլայն» բջջային հավելվածի օգտատերերին հասանելի են դարձել հեռախոսային համարով դրամական փոխանցումները Հայաստանի թվային բանկի հաճախորդներին: Այս մասին ասվում է բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Սբերբանկը հայտարարել է դրամական փոխանցումների սեփական էկոհամակարգին Հայաստանից առաջին գործընկերոջ միանալու մասին։ Այժմ «Սբերբանկ օնլայն» բջջային հավելվածի օգտատերերը կկարողանան գումար փոխանցել Հայաստանի թվային բանկի՝ Էվոկաբանկի քարտերին կամ հաճախորդների հաշիվներին:
Փոխանցումն ավարտելու համար պետք է բացել iOS-ի կամ Android-ի «Սբերբանկ օնլայն» բջջային հավելվածի «Արտասահման` հեռախոսահամարով քարտին / հաշվին» բաժինը և ընտրել բանկը: Այնուհետ պետք է նշել ստացողի բջջային հեռախոսի համարը, որը կապված է նրա հաշվին կամ բանկային քարտին: Փոխանցման վճարը 1% է, իսկ փոխանցման առավելագույն գումարը՝ օրական 50 հազար ռուբլի: Փոխանցումն իրականացվում է ռուբլով, իսկ երբ Հայաստանի Հանրապետությունում փոխանցվում է քարտին, այն ինքնաբերաբար փոխարկվում է քարտի արժույթի: Ստացողի քարտին փոխանցումը տեղի է ունենում ակնթարթորեն:
«Հայաստանի Հանրապետությունը մեզ համար դրամական փոխանցումների էկոհամակարգի զարգացման կարևոր ոլորտներից մեկն է, և մենք ուրախ ենք մեր առաջին գործընկերոջ՝ Էվոկաբանկի միանալու համար: Նախկինում Սբերբանկը չուներ այս ուղղությամբ գումար փոխանցելու այդպիսի հեշտ և արագ միջոց, ուստի ես վստահ եմ, որ մեր հաճախորդները ըստ արժանվույն կգնահատեն սպասարկման մակարդակը և դրամական միջոցների ստացման արագությունը»,-ասել է Սբերբանկի վճարումների և փոխանցումների բաժնի տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:
Նոր թվային արտադրանքի թողարկումը մեկնաբանել է նաև Էվոկաբանկի վարչության ղեկավար Կարեն Եղիազարյանը: «Մեր հայրենակիցներից շատերն ապրում են Ռուսաստանում, ովքեր պարբերաբար գումար են փոխանցում Հայաստանի իրենց հարազատներին: Նոր թվային արտադրանքի գործարկմամբ խիստ պարզեցված կլինի Ռուսաստանից արագ և հարմարավետ գումար ստանալու խնդիրը: Էվոկաբանկի քարտերի սեփականատերերը կարող են ակնթարթորեն գումար ստանալ Ռուսաստանից՝ առանց իրենց տանից դուրս գալու: Հուսով ենք, որ Ռուսաստանի խոշորագույն բանկի հետ մեր համագործակցությունը կապահովի մեր հաճախորդների համար ֆինանսական ծառայություններ ստանալու առավել հարմարավետ պայմաններ»,-ասել է Կարեն Եղիազարյանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Սբերբանկ օնլայն»-ը առաջարկում է նաև փոխանցումներ դեպի ԱՊՀ այնպիսի ֆինանսական հաստատություններ, ինչպիսիք են «Ալիֆ բանկ»-ը, «Օրիյոնբանկ»-ը, «Տաջիկստանի միջազգային բանկ»-ը,«Տաջիկստանի առևտրային բանկ»-ը, «Սպիտամեն բանկը», «Առաջին միկրոֆինանսական բանկ»-ը և «Էսկաթա բանկ»-ը (Տաջիկստան), Ղրղզստանի ԿԲ-ն, «Ագրոբանկ» ԲԲԸ (Ուզբեկստան), «Կապիտալ բանկ» (Ադրբեջան) և այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







