Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:55

Մենք չենք միջամտում բանկերի ռիսկերի կառավարման գործընթացին. ԿԲ-ն՝ «Միր» քարտերի սպասարկման մասին

Մենք չենք միջամտում բանկերի ռիսկերի կառավարման գործընթացին. ԿԲ-ն՝ «Միր» քարտերի սպասարկման մասին

Կենտրոնական բանկը չի միջամտում բանկերի ռիսկերի կառավարման գործընթացին: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Կենտրոնական բանկից:  Մեզ տեղեկացրին, որ ԿԲ-ն ոչ գրություն է ուղարկում բանկերին, ոչ էլ իր մոտ է կանչում և ասում՝ ինչպես ռիսկերը կառավարել. դա յուրաքանչյուր բանկի անհատական գործն է, իր աշխատանքը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ «Միր» քարտերը դադարել են աշխատել Հայաստանի բանկերում և տերմինալներում։ Armenia Today-ի թղթակիցը կապ է հաստատել Հայաստանի խոշոր բանկերի հետ՝ պարզելու, թե արդյոք նրանք շարունակո՞ւմ են սպասարկել ռուսական քարտերը։

Այս պահին հայաստանյան մի շարք բանկերի՝ Ararat, ID, EVOCA, Ameria, ACBA, աշխատակիցները տեղեկություն չունեն «Միր» վճարային համակարգով քարտերի սպասարկման կասեցման մասին։ Ռուսական քարտերի սպասարկումը շարունակվում է սովորական ռեժիմով։

Evoca-ն, ID-ն և Հայէկոնոմբանկը հայտարարել են, որ իրենց բանկոմատները սպասարկում են «Միր» քարտերը: «ACBA»-ն, «Ամերիա»-ն և «Արդշինբանկ»-ը մեզ ասացին, որ թեև իրենք որևէ տեղեկություն չեն ստացել, սակայն շարունակում են աշխատել «Միր»-ի հետ: Իսկ ACBA-ի աշխատակիցներն ասացին, որ տեղյակ են այդ նորությանը:
Չհաջողվեց կապ հաստատել Հայբիզնեսբանկի, Արարատ բանկի և ՎՏԲ-ի հետ։

Նախօրեին  հայկական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Միր» քարտերը դադարել են սպասարկվել հայաստանյան բանկերում և տերմինալներում:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի սահմաններից դուրս «Միր» վճարային համակարգի հետ համագործակցության համար ֆինանսական կազմակերպությունների դեմ երկրորդական պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին էր հայտնել: Ամերիկյան գերատեսչությունը հայտնել է, որ պատժամիջոցները սպառնում են նրանց, ովքեր կօգնեն Ռուսաստանին շրջանցել իր դեմ սահմանված սահմանափակումները: Դրանից հետո Bloomberg-ը, Փրայմը և  Известия-ն հայտնել են, որ Թուրքիայի, Ղազախստանի և Վիետնամի մի շարք բանկեր հրաժարվել են «Միր» քարտերի սպասարկումից: Նման բանկերի թվում են ղազախական Halyk բանկը, վիետնամական BIDV բանկը, թուրքական երկու խոշորագույն բանկերը՝ Is Bankasi-ն ու DenizBank-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+