Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:54

Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտում հաջողությունների աճի նախադրյալներ ունի. GeoProMining-ի համասեփականատեր

Հայաստանը շատ լուրջ նախադրյալներ ունի հանքարդյունաբերության ոլորտում հաջողություններն ավելացնելու համար։

Այս մասին Հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է GeoProMining ընկերության համասեփականատեր, գործարար Ռոման Տրոցենկոն։ «Նախևառաջ դա ինժեներական դպրոց է, պատրաստված կադրեր, պաշարների առկայություն», — ընդգծել է գործարարը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի էական խնդիրներից մեկը դեռևս խորհրդային տարիներից հանքաարդյունաբերության համալիր չլինելն էր, այսինքն՝ հանրապետությունում արտադրվում էր խտանյութ, որը նրա սահմաններից դուրս գնում էր հարստացուցիչ ֆաբրիկաներ:

Տրոցենկոն նշել է, որ երկրում այդպես էլ չեն կառուցվել մետաղացված պղինձ ստանալու հզորություններ։ «Մենք՝ որպես ընկերություն, մեր առջև խնդիր ենք դնում առաջարկել և իրականացնել այնպիսի խոշոր նախագիծ Հայաստանի տարածքում, որը թույլ կտա երկարեցնել ավելացված արժեքի շղթան, լուծել լոգիստիկ խնդիրը», — հայտարարել է գործարարը:

Նա նշել է, որ նախագծի իրականացումը թույլ կտա նոր նախադրյալներ ստանալ Հայաստանում այնպիսի ոլորտների զարգացման համար, ինչպիսիք են էլեկտրատեխնիկան, էլեկտրոնիկան, էլեկտրոտեխնիկայի և այլ ապրանքների արտադրության համար, որոնք սպառում են պղինձ, մոլիբդեն և պղնձե համաձուլվածքներ:

Հիշեցնենք, որ Armenian Business Forum 2021-ի շրջանակում Երևանում սեպտեմբերի 20-ին կայացել է Հայ-ռուսական գործարար համաժողովը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+