Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+1°
  • Կապան+4°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:53

Փորձում ենք այնպես անել, որ բերքը գետնին չմնա․ Վահան Քերոբյան

Խաղողագործների հետ կապված բոլոր խնդիրներին տեղյակ ենք, և ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք այդ հարցով: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հայտնեց, որ խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը ներգրավված է ինքը, իր տեղակալն ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Էկոնոմիկայի նախարարը հավաստիացրեց, որ փորձում են այնպես անել՝ գյուղացու բերքը գետնին չմնա։

Քերոբյանը բացատրեց, թե որն է այս տարվա խաղողի մթերման գնի նվազեցման պատճառը։

«Անցած տարի շատ քիչ է սպառվել կոնյակ, և ընկերությունները ցածր սպառման պայմաններում, միևնույն է, բավականին շատ մթերել են: Բնականաբար, պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, որպեսզի նորից ընկնենք նորմալ աշխատանքային գործընթացի մեջ»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ խոշոր մթերող ընկերությունների հետ խաղողի մթերման գնի շուրջ հայտարարի են եկել։

Պայմանավորվածություն են ձեռք բերել, որ տեխնիկական սորտի խաղողը կիլոգրամը 115 դրամի փոխարեն մթերվի 130-ով։

Հիշեցնենք նաև, որ հանրապետության տարբեր համայնքների խաղողագործները պարբերաբար ճանապարհ են փակել՝ բողոքելով խաղողի մթերման գներից։ Այս տարի վերամշակող ընկերությունները նվազեցրել են խաղողի մթերման գինը և մեկ կիլոգրամ խաղողի դիմաց առաջարկում են 100-110 դրամ, ինչը, ըստ գյուղացիների, չնչին գին է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+