Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:21

ԵԱՏՄ անդամ երկրների շարքում տնտեսական աճի ու ներդրումների ցուցանիշներով Հայաստանն առաջինն է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ 2019 թ․ հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 0.9%-ով։ Միության երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է Հայաստանում՝ 7.1 %, այնուհետև Ղրղզստանում՝ 5.3 % ։ Նույն ժամանակահատվածում միության ներսում ներդրումներն աճել են 1.4 %, ընդ որում, ամենից բարձր աճը ևս նկատվել է Հայաստանում՝ 10.8 %։

Աճ են գրանցել են նաև ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ծավալները, համապատասխանաբար, 6.2 և 2.2 %։ ՀՀ ուղևորաշրջանառության 0.3 %, աճը հիմնականում պայմանավորված է երկաթուղային տրանսպորտով կատարված ուղևորաշրջանառությամբ՝ 16 %, մինչդեռ օդային տրանսպորտով ուղևորաշրջանառության անկումը կազմել է 19.4 %։ ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության աճը պայմանավորված է օդային տրանսպորտով ուղևորաշրջանառությամբ՝ 12.8 %։

ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալներն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ կրճատվել են 7 %,, մինչդեռ արտաքին առևտրի ծավալները չեն փոփոխվել։ Արտահանման ծավալն աճել է 1,4%-ով, ներմուծումը կրճատվել 2,6%-ով։ Զուտ արտահանումը կազմել է 55,4 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2018թ․ առաջին եռամսյակի 52,2 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց։ Բացառությամբ Ռուսաստանի և Ղրղզստանի, մնացած երկրներում արտահանման ծավալները կրճատվել են։ Ներմուծման գծով ԵԱՏՄ անդամ երկրներում ևս անկում է գրանցվել, բացի Բելառուսից, որի ներմուծման ծավալները չեն փոփոխվել։

Արտահանման ապրանքային կառուցվածքում գերակշռում են հանքային ապրանքները (68,7%), իսկ ներմուծման կառուցվածքում մեծ տեղ են զբաղեցնում մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցները՝ 41.8 %, քիմիական արդյունաբերության արտադրանքը՝ 19.2 %, սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանքը՝ 12.5 %, 2019 թ․ առաջին եռամսյակում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի արտահանման ապրանքային կառուցվածքում ՀՀ-ից հանքային ապրանքների արտահանումն աճել է շուրջ 2 անգամ։

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, բացառությամբ փոխադարձ առևտրի, մնացած ցուցանիշների գծով ԵԱՏՄ-ում աճ է գրանցվել։ Այսպես՝ դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 384,9 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ ավելացել է 2.8-ով։ Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերական արտադրանքում 88,5% է, Ղազախստանինը՝ 6,4%, Բելառուսինը՝ 4,5%, Հայաստանինը և Ղրղզստանինը՝ 0,3%։ ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի վերամշակող արդյունաբերությունը՝ 60.2 %,ինչը նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ նվազել է 0.8 %-ային կետով։ Հայաստանում հանքարդյունաբերության գծով անկումը կազմել է 2.4 %։

ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 1.3 %, ընդ որում համեմատաբար ամենամեծ աճը գրանցել է Ղազախստանը՝ 3.6 %։ Բելառուսում գյուղարտադրանքի ծավալները կրճատվել են 0.6 %։

Դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ծավալներն աճել են 0.7 %, սակայն Ղրղզստանում և Հայաստանում նկատվել է անկում, համապատասխանաբար, 1.6 և 10.7 %։

ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրն աճել է 2.1 %,ամենաբարձր աճը գրանցվել է ՀՀ-ում՝ 7.5 %, ապա Բելառուսում՝ 5.9 %։

Աճ են գրանցել են նաև ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ծավալները, համապատասխանաբար, 6.2 և 2.2 %։ ՀՀ ուղևորաշրջանառության 0.3 %, աճը հիմնականում պայմանավորված է երկաթուղային տրանսպորտով կատարված ուղևորաշրջանառությամբ՝ 16 %,, մինչդեռ օդային տրանսպորտով ուղևորաշրջանառության անկումը կազմել է 19.4 %,։ ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության աճը պայմանավորված է օդային տրանսպորտով ուղևորաշրջանառությամբ՝ 12.8 %։

ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալներն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ կրճատվել են 7 %,ով, մինչդեռ արտաքին առևտրի ծավալները չեն փոփոխվել։ Արտահանման ծավալն աճել է 1,4%-ով, ներմուծումը կրճատվել 2,6%-ով։ Զուտ արտահանումը կազմել է 55,4 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2018-ի առաջին եռամսյակի 52,2 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց։ Բացառությամբ Ռուսաստանի և Ղրղզստանի, մնացած երկրներում արտահանման ծավալները կրճատվել են։ Ներմուծման գծով ԵԱՏՄ անդամ երկրներում ևս անկում է գրանցվել, բացի Բելառուսից, որի ներմուծման ծավալները չեն փոփոխվել։

Արտահանման ապրանքային կառուցվածքում գերակշռում են հանքային ապրանքները (68,7%), իսկ ներմուծման կառուցվածքում մեծ տեղ են զբաղեցնում մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցները՝ 41.8 %,, քիմիական արդյունաբերության արտադրանքը՝ 19.2 %,, սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանքը՝ 12.5 %,։ 2019 թվականի առաջին եռամսյակում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի արտահանման ապրանքային կառուցվածքում ՀՀ-ից հանքային ապրանքների արտահանումն աճել է շուրջ 2 անգամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+