ՀՀ Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հավանություն տվեց ՀՀ-ի, Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. «Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Գյումրի քաղաքում հիմնական ճանապարհների վերակառուցման և հանրային լուսավորության արդիականացման գործընթացների իրականացման հարցերում։
Ծրագրով նախատեսվում է իրականացնել ճանապարհածածկույթի և մայթերի նորոգում, ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:
Համաձայնագրով նախատեսվում է 2,000,000 եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում՝ ծրագրի համաֆինանսավորման նպատակով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է առաջնային նշանակության փողոցների լուսավորության բարելավում՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորմամբ։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի մայիսի 11-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







