ՀՀ Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում հավանություն տվեց «Քոնթուրգլոբալ հիդրո կասկադ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտին։ Համաձայն ներկայացված հայտի՝ ընկերությունն ազատվում է ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Ընկերությունը գործունեություն է ծավալում Սյունիքի մարզում 2015 թվականից և վերջինիս կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 27.5 մլրդ դրամի ներդրում, որից 10.9 մլրդ դրամը արդեն իրականացվել է, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել սարքավորումների ձեռքբերման, տեղադրման, ինչպես նաև տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացման համար:
Ընկերությունում ներկայումս առկա է 151 աշխատատեղ` 413,000 դրամ միջին աշխատավարձով: Ներդրումային ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 10 նոր աշխատատեղ՝ 750,000 դրամ միջին աշխատավարձով։
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 9-ին՝ ըստ ԿԲ տվյալների
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 9-ին, կազմել է 383,82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,37 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...