ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է.
««Krisp» ընկերությունը 9 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ներգրավել։ Նախորդ տարի ընկերությունը ևս 5 մլն էր ներգրավել։
««Krisp»-ն օգտագործում է արհեստական բանականությունը` ավելորդ աղմուկի չեզոքացման նպատակով։ Հատկապես պանդեմիայի տարածման ընթացքում, ընկերությունը զարգացման նոր հնարավորություն ստացավ և ձեռք բերեց նոր պայմանագրեր աշխարհահռչակ ընկերությունների հետ։
Շնորհավորում եմ թիմին և նոր հաջողություններ մաղթում»,-նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



