Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:35

Անորոշությունների աստիճանը, համավարակով պայմանավորված, շատ բարձր աստիճանի վրա է. Ջանջուղազյան

Ընթացիկ 2020 թվականը առանձնահատուկ տարի էր նաև բյուջեի տեսակետից: Այս մասին ԱԺ-ի հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի իր ելույթում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը:

«Տեղի ունեցած գնահատականներն ու կանխատեսումները ինչպես 2020, այնպես էլ 2021 թվականի տնտեսական զարգացումների համար փոփոխվել են: Մենք ապրիլին ունեինք համաշխարհային տնտեսական 3 % անկման կանխատեսում, հունիսի կանխատեսումները փոքր-ինչ վատթարացել էին՝ 4,9% , հոկտեմբերին՝ 4,4 % անկում»,- ասաց Ջանջուղազյանը:

Ըստ նախարարի՝ 2020 թվականի համար կանխատեսվում էր 4% տնտեսական աճ և 6% տնտեսական անկում: Սակայն, Ռազմական դրության պայմաններում կառավարությունն ԱԺ ներկայացրեց 2020 թվականի բյուջեի նախագծի փոփոխություն, որտեղ 0,8 % լրացուցիչ անկում էր կանխատեսվում: Դա որոշակիորեն կանդրադառնա նաև հաջորդ տարվա վրա, ուստի, 2021 թվականը նույնպես բացառության տարի է բյուջեի գնահատման տեսանկյունից: Անորոշությունների աստիճանը, համավարակով պայմանավորված, շատ բարձր է:

Նշենք, որ 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ-ում անցավ գրեթե դատարկ դահլիճում: ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները բոյկոտել էին ԱԺ-ի օրակարգը և լքել նիստերի դահլիճը: Նրանք պահանջում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ռազմական դրության չեղարկումը և արտահերթ նիստի անցկացումը: Սակայն, իշխող «Իմ քայլը» նույնպես նիստին ներկայություն չի ապահովել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+