FlyOne Armenia-ն 2026 թվականի ապրիլին կսկսի ուղիղ չվերթեր իրականացնել Երևան-Ամստերդամ-Երևան երթուղով, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
Չվերթերը կսկսվեն ապրիլի 1-ից։ Դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Դեկտեմբերի սկզբին ընկերությունը հայտնել էր, որ նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել նաև Երևան-Ալիկանտե-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով։



































