Թուրք դաշնակահարուհի, կլավեսինահար և կոմպոզիտոր Իքլիմ Թամքանը կատարել է հայ մեծանուն դաշնակահար և կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը, հայտնում է Ermenihaber.am-ը։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում: Թամքանը տեսանյութը կիսվել է Instagram-ի իր էջում։
Թամքանի խոսքով՝ ստեղծագործությունը երաժշտության լեզվով արտահայտում է հանդուրժողականության, խաղաղության և համակեցության հարստությունը, անցյալի ցավին դիմակայելու ազնիվ քաջությունը։
«Այս ձայնագրությունը նվիրված է նրանց նվիրական հիշողություններին, ովքեր աշխատել են խաղաղության համար, թողել են իրենց հետքը, և որոնց հիշողությունները հավերժ են»,- նշել է նա։





































