Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:01

Դատարանը Հ1-ին «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի օգտագործման միակ իրավասու է ճանաչել

Դատարանը Հ1-ին «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի օգտագործման միակ իրավասու է ճանաչել

Երևանի դատարանը որոշել է, որ «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմի օգտագործման իրավունքը պատկանում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը՝ սահմանափակելով ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի կողմից ֆիլմի հետագա ցուցադրությունները, տեղեկանում ենք Kinopress.am-ից։

Դատարանի որոշմամբ՝ Պասկևիչյանը չի կարող առանց համապատասխան համաձայնության կազմակերպել ֆիլմի ցուցադրություններ կամ որևէ այլ ձևով տարածել:

Նշվում է, որ ֆիլմն ստեղծվել է Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ և փոխանցվել Հանրային հեռուստաընկերությանը պայմանավորվածությունների հիման վրա: Ըստ փաստաթղթերի՝ ֆիլմի ստեղծումից հետո դրա օգտագործման բացառիկ իրավունքները փոխանցվել են հեռուստաընկերությանը, որը նաև ֆինանսավորել էր նախագիծը:

Ֆիլմն ստեղծումից հետո մի քանի անգամ ցուցադրվել է տարբեր հարթակներում: Ըստ հիմնավորման՝ այդ ցուցադրությունները կազմակերպվել են Պասկևիչյանի կողմից՝ առանց լրացուցիչ համաձայնեցման, ինչն էլ վեճի առարկա է դարձել։

Հեռուստաընկերությունը պնդել է, որ նման ցուցադրությունները խախտում են իր՝ որպես ֆիլմի օգտագործման իրավունք ունեցող կողմի լիազորությունները, քանի որ ֆիլմը չի հրապարակվել լայն հասանելիությամբ, և դրա տարածումը պետք է իրականացվի միայն հեռուստաընկերության որոշմամբ:

Պասկևիչյանն, իր հերթին, նշել է, որ պայմանագիրն ստորագրելիս համոզված էր, որ Հանրային հեռուստաընկերությունն այն սփռելու է եթերում և տեղադրելու է YouTube ալիքում: Ռեժիսորը նաև ընդգծել է, որ Հանրային հեռուստաընկերությունը ֆիլմը ցուցադրելու տասնյակ առիթներ է ունեցել, սակայն չի սփռել այն և չի տեղադրել իր YouTube-յան ալիքում:

Դատական գործընթացն սկսվել էր 2025 թվականի հուլիսին, վերջնական որոշումը հրապարակվել էր 2026-ի մարտի 27-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+